Հասարակական

Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում կրկին կառաջադրի Գարեգին Բաղրամյանին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում կրկին կառաջադրի Գարեգին Բաղրամյանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին կառաջադրի Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը Հայաստանի կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգում է։

Գարեգին Բաղրամյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում է 2019 թվականի ապրիլի 19-ից։

Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ նշանակում է Ազգային ժողովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում