Իրանը հայտարարել է, որ վճռական պատասխան կտա իր դեմ ցանկացած հնարավոր հարձակման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը վճռական պատասխան կտա երկրի դեմ ցանկացած հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։

Լրագրողների հետ զրույցում Ամիր Սայիդ Իրավանին նշել է, որ Իրանի հիմնարար քաղաքականությունն է «խիստ արձագանք տալ թշնամիներին, եթե նրանք թիրախավորեն երկիրը, դրա շահերը կամ քաղաքացիներին»։ Նա նաև հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին երկու օրերին հաղորդագրությունների փոխանակում է տեղի ունեցել միջնորդների միջոցով։

«Նման հաղորդագրություններ չեն փոխանակվել», - Իրավանիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա հունվարի 28-ին տեղի ունեցած հարձակումից հետո Վաշինգտոնը Թեհրանին հայտնել էր, որ լայնածավալ պատերազմ չի ցանկանում, սակայն նման սցենարի դեպքում ԱՄՆ-ն քայլեր կանի։ Իրանն էլ, ըստ հրապարակումների, իբրև, պատասխանել էր, թե իր տարածի վրա ցանկացած հարձակում կարմիր գիծ է և կարժանանա համապատասխան արձագանքի։

Այս լուրերը չեն հաստատել ո՛չ Թեհրանում, ո՛չ Վաշինգտոնում։

Հունվարի 28-ին Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել, առնվազն 40-ը՝ վիրավորվել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման պատասխանատու է անվանել Իրանին՝ «հարվածները հասցնող խմբավորումներին զենք մատակարարելու համար»։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանն առնչություն չունի այդ հարձակմանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Բայդենը հայտնել է, որ որոշել է՝ ինչպիսին է լինելու ԱՄՆ-ի պատասխանը Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակմանը։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել էր, որ պատասխանը լինելու է «շատ լուրջ»։ Նա նաև հավելել էր, որ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ հարկավոր չէ։

Հայերեն

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին