Վենետիկում մեկնարկել է ավանդական կառնավալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի Մեծ ջրանցքում հունվարի 28-ին ռեգատայով (խմբ․՝ առագաստանավերի մրցարշավ) մեկնարկել է Վենետիկի ավանդական կառնավալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RAI News 24-ը հաղորդում է, որ շոուն կտևի մինչև փետրվարի 13-ը՝ կաթոլիկ տոմարով «Ավագ երեքշաբթին»։

Այս տարի կառնավալային ծրագրերը նվիրված են վենետիկցի վաճառական և ճանապարհորդ Մարկո Պոլոյին, որը մահացել է 700 տարի առաջ: Փողոցային արտիստների և երաժիշտների բազմաթիվ ելույթներում, ինչպես նաև թատերական ներկայացումներում ամեն ինչ հագեցած կլինի Ասիայի ոգով, ուր կատարած ճանապարհորդությունները նկարագրել է Մարկո Պոլոն: 2024 թվականի ծրագիրը կներառի նույնիսկ չինական Նոր տարվա տոնակատարությունը, որին նվիրված կլինեն առանձին ծրագրեր և երթեր փետրվարի 2-13-ը։

Միջոցառման գլխավոր հերոսները դիմակավորված անձինք են, ովքեր դուրս են գալիս քաղաքի փողոցներ և կամուրջներ։ Վենետիկում դեռ կան արհեստանոցներ, որտեղ կարում են տարազներ, պատրաստում դիմակներ։ Մեկ ամբողջական իսկական կոստյումի արժեքը կարող է հասնել մի քանի հազար եվրոյի։ Կառնավալի ժամանակ տեղի է ունենում ամենագեղեցիկ դիմակի մրցույթ։

Վենետիկի կառնավալը հնագույններից մեկն է աշխարհում, որի սկզբնավորումը հասնում է վաղ միջնադար: Վենետիկի Հանրապետության ծաղկման շրջանում (697-1797) վենետիկցիները դիմակներ էին կրում հոկտեմբերից մինչև «Ավագ երեքշաբթի»:

Կառնավալային տոնակատարությունների ավանդույթը վերացրել էր Նապոլեոնը: Այն վերականգնել են 1970-ական թվականներին:

Հայերեն

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր