Podcast-Հարց բժշկին. քաղցկեղը դատավճիռ չէ, վաղ հայտնաբերելու պարագայում այն կարելի է կանխել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գաղտնիք չէ, որ քաղցկեղն այսօր աշխարհում մահվան պատճառների առաջատարն է, և Հայաստանը բացառություն չէ: Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, քաղցկեղի խնդիրը շարունակում է հանրային առողջության լուրջ մարտահրավեր հանդիսանալ։ Ամեն տարի քաղցկեղից մահանում են միլիոնավոր մարդիկ։

Օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդները տարեցտարի կատարելագործվում են, և հնարավոր է` ապագայում այս հիվանդությունները դառնան բուժելի: Սակայն մինչ այդ բժիշկները խորհուրդ են տալիս չանտեսել պրոֆիլակտիկ հետազոտությունները, ձերբազատվել վատ սովորություններից և վարել առողջ ապրելակերպ: Ըստ մասնագետների՝ այսօր քաղցկեղը դատավճիռ չէ, վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժումներ իրականացնելու պարագայում բուժառուն կարող է վերադառնալ բնականոն կյանքին։

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, հիվանդության տեսակների, Հայաստանում առաջարկվող լուծումների և պալիատիվ ծառայության կլինիկայի անհարաժեշտության և կարևորության մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ ծառայության կլինիկայի ղեկավար Տիգրան Բյուզանդյանի հետ:

Մասնագետը նշեց, որ քաղցկեղի յուրաքանչյուր փուլի և յուրաքանչյուր հիվանդի համար ընտրվում է յուրահատուկ պլան, իսկ բուժման ուղղությունները երեքն են՝ վիրահատական, դեղորայքային և ճառագայթային։ Կախված ախտահարված օրգան համակարգերից՝ այս երեք ուղղությունների կիրառումը լինում է տարբեր:

Անդրադառնալով պալիատիվ օգնության կարևորությանը՝ Բյուզանդյանն ասաց, որ այն հիվանդի և նրա հարազատների կյանքի որակը բարձրացնող միջամտությունների համալիր է։

«Պալիատիվ օգնությունը անհրաժեշտ է անբուժելի հիվնանդությամբ տառապող անձանց` կյանքի վերջին փուլում, երբ նրանք ունեն ցավազրկման, սիմպտոմատիկ բուժման կամ հոգե-սոցիալական խնդիրներ: Պալիատիվ օգնությունը հնարավորինս բարձրացնում է նրանց կյանքի որակը»,-ասաց նա։

Ի՞նչ է պալիատիվ օգնությունը, ինչու է այն կարևոր։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ ունենալ առանձին կլինիկա այդ ծառայության համար։ Ի՞նչ խնդիրների է բախվել պալիատիվ օգնության կլինիկան այս մեկ տարվա ընթացքում։ Ի՞նչ նպատակներ և ծրագրեր կան առաջիկայում։

Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

2000 թվականից սկսած՝ փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր:

Օրվա խորհուրդը կայանում է նրանում, որ ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռվի չարորակ նորագոյացությունների հետ կապված հիմնախնդիրներին և դրանց հաղթահարմանը:

ԳայանեԳաբոյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

Հայերեն

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը

Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան

Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին