Լեհաստանի վարչապետը մեկնել է Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը այցով մեկնել է Կիև, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի ղեկավարության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լեհաստանի կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Վարչապետ Դոնալդ Տուսկը սկսում է այցը Կիև, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և վարչապետ Դենիս Շմիգալի հետ», - ասվում է X սոցիալական հարթակում գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Տուսկը տեղի լրատվամիջոցներին հարցազրույցում հայտնել էր, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ տնտեսական փոխգործակցության հարցերը։

Ըստ Reuters գործակալության՝ Լեհաստանն ընդունել է ուկրաինացի ավելի քան 1 միլիոն փախստականի և Կիևի առանցքային գործընկերն է հանդիսանում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում։ Սակայն երկու երկրների հարաբերությունները վերջին ամիսներին վատթարացել էին այն պատճառով, որ լեհ փոխադրողներն արգելափակում էին ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների մուտքը երկիր՝ պատճառաբանելով, որ դա վնասում է տեղացի ֆերմերներին։

Հայերեն English Français Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ