Տարածաշրջանային

Դամասկոսին Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել են իրանցի ռազմական խորհրդականներ

1 րոպեի ընթերցում

Դամասկոսին Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել են իրանցի ռազմական խորհրդականներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի արևմուտքում իրանցի ռազմական խորհրդականների հանրակացարաններից մեկի վրա, որը Սիրիայում Իրանի դեսպանատան մոտ է եղել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնել է՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք իրանցի սպա:

Նրանք հրամանատարական դիրքեր են զբաղեցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ քուդս» հատուկ ջոկատում: Նրանցից մեկը գլխավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունը Սիրիայում։

Հարձակմանը մասնակցել է երեք ինքնաթիռ։ Չորսհարկանի տունը, որտեղ բնակվել են սպաները, ամբողջությամբ ավերվել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում