ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 19-ին, ժամը 12։24-ին ահազանգ է ստացել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին բախվել են «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Ա․) և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1962 թ․). մարդատար ավտոմեքենայի ուղևոր Գ․ Դ․-ն (ծնված 1939 թ.) տեղում մահացել է:

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Դ․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են տրանսպորտային միջոցները, փակել «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդ Ա. Ն․-ին և ուղևոր Ա․ Գ․-ին (ծնված 1977 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային. Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան