Բելգիայի բնակչի մոտ գտել են Պիկասոյի և Շագալի գողացված կտավները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտվերպենում հայտնաբերվել են Պաբլո Պիկասոյի և Մարկ Շագալի երկու նկարները, որոնք Թել Ավիվում իսրայելցի կոլեկցիոներից գողացել էին 2010 թվականին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով La Libre պարբերականի հրապարակումը։

Խոսքը Շագալի «Մարդն աղոթքի պահին» և Պիկասոյի «Գլուխը» կտավների մասին է։ Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 900 հազար դոլար։

Նկարներից բացի, գողացել են նաև 680 հազար դոլար արժողությամբ տարբեր զարդեր։

Հունվարի 10-ին ոստիկանությունը Նամյուրում խուզարկել է գողացված ապրանքներ պահող կասկածյալի տունը: Վերջինս խոստովանել է, որ նկարներն իր մոտ են, սակայն չի նշել դրանց գտնվելու վայրը։ Ոստիկանությունը հունվարի 12-ին ևս մեկ խուզարկություն է կատարել Անտվերպենում։ Նկարները հայտնաբերվել են նկուղում։ Դրանք պատշաճ կերպով փաթեթավորված են եղել՝ վնասվելուց զերծ պահելու նպատակով:

Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին