Սպորտ

Հայաստանում ֆուտբոլային նոր ակադեմիա բացելու նպատակ ունենք․ Նիկոլա Անելկա

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ֆուտբոլային նոր ակադեմիա բացելու նպատակ ունենք․ Նիկոլա Անելկա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան հայտարարեց Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անելկան այդ մասին հայտարարեց Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների հետ հանդիպման ժամանակ։

«Նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել այստեղ: Գիտեմ, որ մեծ ֆուտբոլային ներուժ կա ձեր երկրում: Բացի ակադեմիա բացելու մեր նպատակներից, նաև միտք ունենք տեքստիլ արտադրանքով էլ զբաղվել, որը կծառայի երեխաներին: Այստեղ մեծ ֆուտբոլային հնարավորություններ են բացվում մեր առաջ: Վստահ եմ, որ լավ երեխաներ կան, սակայն պետք է աշխատենք նրանց հետ: Ֆուտբոլիստ դառնալը նրանց մեծ երազանքն է, և, ինչու ոչ, մենք էլ կարող ենք տալ նրանց այդ հնարավորությունը»,-ասաց Անելկան:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը հետևեց Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների մարզումներին, լուսանկարվեց նրանց հետ և ստորագրեց երեխաների գնդակների վրա:

Անելկան պատանի ֆուտբոլիստներին հորդորեց մեծ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին ժպիտով և երջանկությամբ մասնակցել յուրաքանչյուր մարզման և խաղադաշտ մտնել մեծ տարերքով:

Նիկոլա Անելկան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2000 թվականի առաջնության չեմպիոն: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա խաղացել է ՊՍԺ-ում, «Արսենալ»-ում, «Ռեալ»-ում, «Չելսի»-ում և մի շարք այլ ակումբներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում