Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է Բաքվի արտադրամասում պայթյունի հետևանքով իր քաղաքացու զոհվելու փաստը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հունվարի 15-ին Բաքվի Բինագադի շրջանի կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով իր երկրի 35-ամյա քաղաքացի Սերաջ Յուսիբովի մահվան փաստը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

Պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 7 մարդ։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև հաղորդում է 24 տուժածների մասին։

«Վրաստանի քաղաքացու մահվան փաստը հաստատվել է: Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է զոհվածի ընտանիքի անդամների հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Զոհվածը, ըստ ԶԼՄ-ների տվյալների, Բոլնիսի շրջանի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) Նախիդուրի գյուղի բնակիչ էր։ Տղամարդը Բաքու էր մեկնել գումար վաստակելու նպատակով։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «Հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան» և «Անփութություն, որը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան» հոդվածներով։

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս