Սեզոնային վիրուսների «գրոհի» պատճառով Վրաստանի հիվանդանոցները լեփ-լեցուն են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում բժշկական հաստատություններ այցելությունների թիվն աճել է սեզոնային վիրուսային հիվանդությունների պատճառով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վրացի բժիշկները խոսում են վիրուսային հիվանդությունների տարածման կտրուկ աճի մասին։ Նրանց խոսքով՝ հիվանդանոցները լեփ-լեցուն են, հատկապես՝ մանկական բաժանմունքները։

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտարարել է, որ առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, և այս իրավիճակը բնորոշ է վիրուսային սեզոնին։

Երկրում հիմնականում շրջանառվում է A տիպի գրիպի վիրուսը, որի հիմնական ախտանիշներն են բարձր ջերմությունը, գլխի և հոդերի սաստիկ ցավերը, արտահայտված թուլությունը։

«Հիվանդությունը տևում է հինգից յոթ օր, սակայն բարդությունների դեպքում կարող է տևել մինչև երկու-երեք շաբաթ», - ասել է վարակաբան Ալեքսանդրե Գոգինավան։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում բուժհաստատություններ դիմողների թիվն ավելացել է: Պետք է նշել, որ ավելի հաճախ դիմում են ռիսկի խմբում գտնվող մարդիկ. դրանք տարեցներն են և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիները», - հայտարարել է պրոֆեսոր Մակա Բուլեիշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի նախկին գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ երկրում տիրող համաճարակաբանական իրադրության հետ կապված խուճապի հիմքեր չկան, սակայն իրավիճակը պահանջում է ուշադրություն։

Հիվանդության դեպքում գլխավոր խորհուրդներն են մարմնի ջերմաստիճանի հսկողությունը, մեծ քանակությամբ հեղուկների օգտագործումը և բարդությունների դեպքում բժշկի դիմելը:

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս