ԿԳՄՍ նախարարությունն առաջարկներ է  հավաքագրում Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի հրամանով ստեղծված՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև2024 թվականի փետրվարի 12-ը՝ ուղարկելով secretariat@escs.am, yeranuhi.margaryan@escs.am էլեկտրոնային հասցեներին:

«Առաջարկը պետք է ներառի՝

  • հակիրճ բովանդակություն (1-2 էջ),
  • նախահաշիվ,
  • տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
  • տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
  • տեղեկատվություն դիմումատուի (անհատ, կազմակերպություն) և ստեղծագործական կազմի վերաբերյալ:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարելԿԳՄՍՆմշակութային ժառանգության վարչություն, հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյանին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս