Մշակույթ

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկներ է  հավաքագրում Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկներ է  հավաքագրում Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի հրամանով ստեղծված՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև2024 թվականի փետրվարի 12-ը՝ ուղարկելով [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:

«Առաջարկը պետք է ներառի՝

  • հակիրճ բովանդակություն (1-2 էջ),
  • նախահաշիվ,
  • տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
  • տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
  • տեղեկատվություն դիմումատուի (անհատ, կազմակերպություն) և ստեղծագործական կազմի վերաբերյալ:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարելԿԳՄՍՆմշակութային ժառանգության վարչություն, հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյանին»,- ասվում է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում