Փրկարարները Տաթև-Լծեն ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել 6 բեռնատար և այն դարձրել երթևեկելի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 11-ին, ժամը 10:41-ին տեղեկություն է ստացել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 18-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ ժամը 12:18-ից 14:43-ը փրկարարները Տաթև-Լծեն ավտոճանապարհի մոտ 18-ին կմ-ին քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 6 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը: Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան