Քաղաքականություն

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ․ հարցը կառավարության նիստի օրակարգում է

1 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ․ հարցը կառավարության նիստի օրակարգում է

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության չզեկուցվող հարցերի օրակարգում է Դավիթ Խուդաթյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստի մեկնարկին չզեկուցվող հարցերի փաթեթի հետ միասին քվեարկության կդրվի նաև Խուդաթյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը։

Հունվարի 5-ին կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատվել էր Էդվարդ Հովհաննիսյանը։

Դավիթ Խուդաթյանը Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում