ՄԱԿ-ի պետական ծառայությունների համաշխարհային ֆորումը կանցկացվի Վրաստանում 2026 թվականին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի պետական ծառայությունների համաշխարհային ֆորումը կանցկացվի Վրաստանում 2026 թվականին. միջոցառման կազմակերպիչը լինելու է Վրաստանի արդարադատության նախարարությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Միջոցառումը Վրաստանում անցկացնելու հարցը քննարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի և արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի` 2023 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ։ ՄԱԿ-ը պաշտոնական նամակ է ուղարկել Վրաստանի արդարադատության նախարարությանը, որում հաստատել է այս միջոցառման անցկացումը 2026 թվականին:

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս