Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը և Ուկրաինան 2023 թ․ օգոստոսից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են կատարել, որը դարձել է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամենամասշտաբայինը։ Դա տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստան է վերադարձել 248 գերի։

«Ռուսաստանցի զինծառայողների վերադարձը գերությունից հնարավոր է դարձել՝ շնորհիվ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ հումանիտար բնույթի միջնորդական մասնակցության», - հայտնել են գերատեսչությունում։

Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է 230 զինծառայողի վերադարձի մասին։

Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում երկու երկրների միջև կարող է տեղի ունենալ ռազմագերիների ևս մեկ փոխանակում։

Իր հերթին ԱՄԷ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գերիների փոխանակման հաջողությունն արտացոլում է երկրի «ամուր բարեկամական հարաբերություններն» ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։

«Իզվեստիյա» պարբերականը հիշեցնում է, որ 2023 թ․ հոկտեմբերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում։ Ռուսական կողմին է փոխանցվել 60 զինծառայողի մարմին, ուկրաինական կողմին՝ 64։ Մինչ այդ բանակցությունների արդյունքում հուլիսին Ռուսաստան էր վերադարձել գերության մեջ գտնվող 45 զինծառայող, իսկ Ուկրաինա՝ 41 զինծառայող։ Վերջին անգամ կողմերի միջև գերիների փոխանակում էր կատարվել օգոստոսի 7-ին։

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից