Գալիք տարեսկզբին Երևան կներկրվի ևս 30 նոր ավտոբուս․ քաղաքապետը՝ հանրային տրանսպորտի բարելավման մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինական կողմի հետ բանակցությունների արդյունքում, առանց լրացուցիչ հավելավճարի, 2024 թվականի հունվարի վերջին Երևան կներկրվի ևս 30 միջին ուղևորատարողությամբ «ZHONGTONG» մակնիշի ավտոբուսներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 29-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի համալիր բարելավումը վճռականորեն կշարունակվի նաև 2024 թվականին։

«Անցնող տարում կազմակերպվել և Երևան են ներկրվել 87 «MAN» մակնիշի մեծ ուղևորատարողություն ունեցող ավտոբուսներ, որոնք գործում են 8 երթուղով։ Սկսվել են շահագործվել մայրաքաղաք ներկրված 150 նոր՝ «ZHONGTONG» մակնիշի միջին ուղևորատարողություն ունեցող ավտոբուսները, որոնցով սպասարկվում է 31 երթուղի։ Ընդհանուր առմամբ այս ավտոբուսների գործարկմամբ ամբողջությամբ հանվել են հին «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները»,-հավելեց Ավինյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ հնարավորություն է ստեղծվել առցանց քարտեզով հետևել հասարակական տրանսպորտի տեղաշարժին։

Ըստ քաղաքապետի՝ Երևանի հասարակական տրանսպորտի համալիր բարելավման շրջանակներում նախատեսված է ներդնել միասնական տոմսային համակարգ, որը պետք է բավարարի նախատեսվող նոր ինտեգրված երթուղային ցանցի սպասարկման պահանջներին և ապահովվի տարատեսակ տոմսային կրիչներ, տոմսային պրոդուկտներ։

Մասնավոր հատվածի և համայնքի համագործակցությամբ ծրագիրն արդեն իրականացվում է, որի շրջանակում անկանխիկ վճարման համար 662 ավտոբուսներում տեղադրվել են համապատասխան սարքեր՝ վալիդատորներ, իսկ մետրոյի 10 կայարանում՝ անցարգելներ։ Բացի այդ՝ վալիդատորների տեղադրումն ընթացքում է նաև տրոլեյբուսներում։

Ավինյանը հայտնեց նաև, որ QR-կոդ-տոմսերի վաճառքն ապահովված է թղթային տարբերակով՝ Երևանում գործող շուրջ 2100 «Թել-Սել» վճարային տերմինալներից, իսկ էլեկտրոնային տեսքով՝ համապատասխան բջջային հավելվածի միջոցով։

Քաղաքապետի հավաստմամբ՝ առաջիկա ամիսներին մետրոպոլիտենը կունենա նոր, ժամանակակից անցարգելներ, կգործարկվեն նոր տոմսային պրոդուկտներ և նախատեսված մյուս տոմսային կրիչները։ Ըստ այդմ՝ կներդրվեն օրական, շաբաթական, ամսական, տարեկան ժամկետներով տոմսեր։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել