Պաշտպանական ընկերությունների պատվերներն աշխարհաքաղաքականության պատճառով կտրուկ աճում են. Financial Times

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն պաշտպանական ընկերությունների պատվերների թղթապանակը վերջին տարիներին աճել է գրեթե 10%-ով՝ գործնականում հասնելով ռեկորդային մեծությունների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Financial Times թերթը, որը դա բացատրում է աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական լարվածության աճով՝ ներառյալ Ուկրաինայի հակամարտությունը։

Թերթի կողմից 15 պաշտպանական խմբերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների խոշորագույն ընկերությունների՝ BAE Systems-ի և Hanwha Aerospace-ի ցուցանիշների վերլուծությունը պարզել է, որ 2022 թվականի վերջին, այն ժամանակամիջոցի, որի վերաբերյալ կա լիակատար վիճակագրություն, նրանց պատվերների ընդհանուր թղթապանակը հասել է 777,6 միլիարդ դոլարի: Դրանից երկու տարի առաջ այս ցուցանիշը հասել է 701,2 մլրդ դոլարի: Ինչպես ասվում է հոդվածում, այս միտումը շարունակվել է 2023 թվականին։ 2023 թվականի առաջին կիսամյակում պատվերների ընդհանուր թղթապանակը հասել է 764 միլիարդ դոլարի։

Թերթը գրում է, որ ցուցանիշների աճը կապված չէ միայն ուկրաինական իրադարձությունների հետ։ Նա օրինակ է բերում BAE Systems-ը, որի պատվերների թղթապանակը 2022 թվականին 61,8 միլիարդ դոլարից աճել է մինչև 70,8 միլիարդ դոլարի՝ գոյություն ունեցող ծրագրերի շրջանակներում նոր պատվերների հաշվին՝ ներառյալ այն պատվերները, որոնք ընդգրկում են սուզանավերը, ռազմանավերը և ինքնաթիռները:

Այս ֆոնին պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերը ցուցադրում են բարձր աճ։ Ինչպես նշվում է, MSCI պրոֆիլային ինդեքսը բարձրացել է 25%-ով, իսկ եվրոպական օդատիեզերական և պաշտպանական Stoxx ինդեքսը վերջին 12 ամիսների ընթացքում աճել է 50%-ով: Հոդվածում նշվում է, որ ներդրողների հետաքրքրությունն արտացոլում է նրանց վստահությունը, որ կառավարությունների պաշտպանական պատվերների ավելի բարձր ​​ծախսերի շրջանը կշարունակվի։

Հայերեն English

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել