Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հասնելու քաղաքական կամք ունեն․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը տեսնում է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի հասնելու քաղաքական կամքի առկայությունը և աջակցում է այդ գործընթացին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կարևորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայությունը և Երևանի, և Բաքվի մոտ։ Մենք դրան աջակցում ենք։ Մենք կարծում ենք, որ նման պայմանագրի կնքումն օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության համար»,- ասել է նա։

Պեսկովն անդրադարձել է նաև Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումներին՝ նշելով, որ դրանք ոչ թե բանակցություններ են եղել, այլ «ոտքի վրա կարճ շփումներ»։

«Նրանք երեկ բանակցություններ չեն վարել, սակայն այդպիսի միջոցառումները, նաև ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, միշտ լավ հնարավորություն են ոտքի վրա կարճ շփումների համար։ Այդպես եղել է նաև այս անգամ»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում ունեցած շփումների ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։

Հայերեն العربية English Français ქართული Русский Türkçe 中文

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում