Life

Երևանյան Լապլանդիայի՝ Winter Park-ի ամանորյա հրաշքները

3 րոպեի ընթերցում

Երևանյան Լապլանդիայի՝ Winter Park-ի ամանորյա հրաշքները

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս տեղի ունեցավ երևանյան փոքրիկ Լապլանդիայի՝ Winter Park Ձմեռային այգու բացման հանդիսավոր արարողությունը։ Տոնական միջոցառումը մեկնարկեց հատուկ շոու-ծրագրով. ամենաընկերասեր էլֆերը, չարաճճի և արկածախնդիր Գրինչը, Միսիս Կլաուսը, ինչպես նաև հեքիաթային այգու նոր հյուրը` բարի և խորհրդավոր Միստր Չաբբին, կախարդական հնարքով հայտնվեցին բեմում։ Միջոցառման մասնակիցները այգու ամենասիրված հերոսների հետ միասին դիմավորեցին Սանտա Կլաուսին, երգեցին այգու հիմնը դարձած «Ձմեռային այգի» երգը, վառեցին հսկայական տոնածառի լույսերը։

2.jpg (7.74 MB)

Անակնկալները և տոնական միջոցառումները Winter Park-ում շարունակվում են։ Դեկտեմբերի 24-ին Սանտան իր զարմանահրաշ թռիչքով, հեքիաթային հերոսներն անակնկալ «երաժշտական հրավառությամբ» օրն իրական տոն դարձրին այգու այցելուների համար։

Winter Park ձմեռային այգին նմանատիպ կոնցեպտով և հագեցվածությամբ տարածաշրջանում եզակիներից է։ 2016 թվականին այգու հիմնադիրներն այն ստեղծելիս ոգեշնչվել են իրական Լապլանդիայից և ոչինչ չեն խնայել այգին բարեկարգելու և հեքիաթային վայր դարձնելու համար։

3.jpg (9.62 MB)

Այգու համահիմնադիր Անժելա Պետրոսյանի խոսքով՝ այսօր, սրընթաց փոխվող աշխարհի մարտահրավերների ներքո շատ ավելի է կարևոր երեխաների համար ստեղծել միջավայր, որտեղ նրանք կհայտնվեն հեքիաթում, կունենան իրենց մանկական մաքուր ու անկեղծ երազանքները ու երբեք չեն դադարի հավատալ ամանորյա հրաշքին։ «Այս գունեղ միջոցառումը, բարի ու ժպտերես հերոսները, տրամադրությունն ու ջերմ մթնոլորտը, որն ապահովելու համար մեր թիմն անդադար աշխատել է, հենց նրա համար է, որպեսզի մեր բալիկները մեկ օր տեղափոխվեն մի աշխարհ, որտեղ իրականանում են բոլոր երազանքները։ Շատ ուրախ եմ այսօր տեսնել այսքան շատ ժպիտներ, փայլուն և վառվռուն աչքեր. դա նշանակում է, որ մենք իսկապես կարողացել ենք ստեղծել այդ հեքիաթը բոլորի՝ թե՛ մեծերի ու թե՛ փոքրերի համար։ Ցանկանում, եմ որ 2024-ը լինի խաղաղ ու բարեկեցիկ տարի բոլորիս համար»,-նշեց այգու համահիմնադիր Անժելա Պետրոսյանը։

Winter Park-ում տարեցտարի ավելանում են նոր ակտիվություններ և հետաքրքիր նորություններ։ Այս տարի ևս բացառություն չէր։ Winter Park-ի նոր հյուրը բարի և խորհրդավոր Միստր Չաբբին է։ Նա Լապլանդիայի ամենահայտնի ռեստորատորներից է և Winter Park է ժամանել այստեղ իր “Jingle Bells” սրճարանը բացելու նպատակով:

4.jpg (8.24 MB)

Ամանորյա յուրօրինակ ձևավորմամբ “Jingle Bells”, The Library, «Երազ» սրճարանները, «Երազ» ռեստորանը, Winter Park-ի՝ 1800քմ մակերեսով լուսավոր սահադաշտը, հրաձգարանը, Սուրբ Ծննդյան տոնավաճառը, ժամանցի այլ հետաքրքիր տաղավարներն ամբողջացնում են Ամանորի հեքիաթը և ապահովում այցելուների անմոռանալի ժամանցը։

Ձմեռային այգում առանձնահատուկ կերպով են նշվում նաև Ամանորի գիշերը, Սուրբ Ծնունդը և Հին Նոր տարին։

Ձմեռային այգու մուտքն ազատ է, իսկ սահադաշտը գործում է մինչև երեկոյան 24:00-ին։

5.jpg (4.03 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում