Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը համալրվել է 14-ով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը համալրվել է 14 արժեքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու հավելեց՝ իրականացվել է ոչ նյութական մշակութային ժառանգության 11 դրամաշնորհային ծրագիր. խոսքը շուրջ 35 մլն դրամի մասին է, որը բաշխվել է 50 համայնքում, այդ թվում՝ Ջավախքում:

«Միջազգային համագործակցությունը մեզ համար ևս շատ կարևոր ուղղություն է: Լավ նորություն է այն, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանի ընթացքում գրանցվել է «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը, հաստատվել է նաև «Տաթևի և Տաթևի Անապատ վանական համալիրները և Որոտանի հովտի հարակից տարածքները» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտը: Խոսքը մոտավորապես 60 հազար եվրոյի մասին է, որը բոլորովին վերջերս հաստատվեց Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով մշակվել է Տիրին կատար լեռան տարածքի վիշապաքարերի հովտի հայտը»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությանը՝ Ալֆրեդ Քոչարյանը նշեց՝ մասնավոր հատվածի, գիտնականների հետ համագործակցությամբ աշխատում են Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը գույքագրելու ուղղությամբ:

«Մենք փորձում ենք օգտագործել միջազգային հարթակներն ու հնարավորինս ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի չվնասեն հուշարձանները: Արդեն երեք տարի է՝ փորձում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»,-ընդգծեց փոխնախարարը, որը վերջերս ելույթ է ունեցել միջազգային հարթակում և համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մինչ օրս Ադրբեջանը թույլ չի տալիս, որ փաստահավաք առաքելություն մուտք գործի Լեռնային Ղարաբաղ, հասկանա, թե ինչ վիճակում է մշակութային ժառանգությունն ու քայլեր ձեռնարկի հուշարձանների պատշաճ պահպանության համար:

Հայերեն Español

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը