Իրանը սպառնում է Միջերկրական ծովի շրջափակմամբ Գազայում ռազմական գործողությունները չդադարեցնելու դեպքում
1 րոպեի ընթերցում
![Իրանը սպառնում է Միջերկրական ծովի շրջափակմամբ Գազայում ռազմական գործողությունները չդադարեցնելու դեպքում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1126856.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին ասել է, որ Միջերկրական ծովը կարող է արգելափակվել, եթե Գազայի հատվածում չդադարեն ռազմական գործողությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրում է Tasnim գործակալությունը:
Նաղդին չի հստակեցրել, թե ում կողմից և ինչպես կարող է կազմակերպվել Միջերկրական ծովի շրջափակումը: