Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը:

«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իմանղալի Թասմաղամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։

2023 թվականին Մինսկում ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած հանդիպումներին Հայաստանը չի մասնակցել։ Հանդիպումներից հետո հայտարարվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ներկայացնելու հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում