Միջազգային

Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ

2 րոպեի ընթերցում

Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

«Հանրապետության նախագահի որոշմամբ օրինագիծը կուղարկվի Սահմանադրական խորհուրդ՝ հաստատելու դրա համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը»,- Վերանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա խոստովանել է, որ կառավարությունն ի սկզբանե տեղյակ էր, որ ներգաղթի մասին օրենսդրության բարեփոխումը «վտանգավոր առաքելություն» է լինելու։ Միաժամանակ նա օրինագիծն անվանել է «չափազանց օգտակար այն օտարերկրացիների դեմ, որոնք բազմիցս հանցագործություն են կատարում»։ Վերանը պարզաբանել է, որ օրենքը կընդունվի Սահմանադրական խորհրդի կողմից հաստատվելուց հետո։

Ֆրանսիայի Ազգային ժողովը 349 կողմ, 186 դեմ ձայներով ընդունել է միգրացիայի կանոնները խստացնելու մասին օրինագիծը։ Մասնավորապես, այն նախատեսում է անօրինական միգրանտների արտաքսման պարզեցում, ընտանիքի վերամիավորման ընթացակարգի բարդացում, ներգաղթյալների համար պետական ​​սոցիալական աջակցություն ստանալու պայմանների խստացում, ինչպես նաև խորհրդարանի կողմից հաստատված տարեկան միգրացիոն քվոտաների ներդրում։

Ըստ France 24 պարբերականի՝ օրենքի կարևոր տարրերից մեկն այն է, որ օտարերկրացիներին սոցիալական անվտանգության նպաստներ կտրամադրվեն, եթե նրանք Ֆրանսիայում են գտնվում 5 տարի, իսկ աշխատանք ունեցողների դեպքում՝ 30 ամիս։ Իսկ երկքաղաքացիություն ունեցող հանցանք գործած անձինք կզրկվեն Ֆրանսիայի քաղաքացիությունից։

Այս օրինագծի ընդունումն ուղեկցվել է բուռն բանավեճերով, տարաձայնություններ են առաջացել նաև նախագահ Մակրոնի կուսակցության ներսում։

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում