Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին երկու ավտոմեքենա է բախվել, վարորդներից մեկը մահացել է

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին երկու ավտոմեքենա է բախվել, վարորդներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 18-ին, ժամը 18։54-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Զ․ Հ․, ծնված 1966 թ.) և «Iveco» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Գ․ Ս․-ն տեղում մահացել է։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում