ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նոյեմբերի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ընտրել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ԽԿԿ-ն ստեղծվել է համաձայն Եվրոպայի խորհրդի «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի», որը ուժի մեջ է մտել 1989 թվականին: Այն գործում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում։ Կոմիտեն կազմված է անկախ և անկողմնակալ փորձագետներից՝ իրավաբաններից, բժիշկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից:

Կոմիտեի անդամներն այցելություններ են իրականացնում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ազատությունից զրկման վայրեր, որոնք ներառում են քրեակատարողական հիմնարկները, ոստիկանության ստորաբաժանումները, ձերբակալվածներին պահելու վայրերը, հոգեբուժական կազմակերպությունները, սոցիալական խնամք տրամադրող հաստատությունները, միգրացիոն կենտրոնները և այլն: ԽԿԿ-ի պատվիրակություններն օգտվում են ազատությունից զրկման վայրեր անսահմանափակ այցելության և անարգել մուտք գործելու իրավունքից: Նրանք կարող են առանձնազրույց ունենալ ազատությունից զրկված անձանց հետ և ազատորեն շփվել ցանկացած անձի հետ, որը կարող է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել:

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանի անդամակցության ժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ը:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին