Վրաստանը 2024 թվականին 94 միլիոն դոլարով ավելացնում է ուժային կառույցների ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2024 թվականի բյուջեն, ըստ որի՝ երկրի Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության և Պետական ​​անվտանգության ծառայության ֆինանսավորումը կավելանա 254 միլիոն լարիով (ավելի քան 94 միլիոն դոլար): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Վրաստանի պաշտպանության նախարարության բյուջեն 2024 թվականին կկազմի 1,38 միլիարդ լարի (511 միլիոն դոլար), ինչը 110 միլիոն լարիով (40 միլիոն դոլար) ավելի է, քան ընթացիկ տարում։ Ներքին գործերի նախարարության համար հաջորդ տարի իշխանությունները որոշել են տրամադրել հատկացումներ 1,26 միլիարդ լարիի (466 միլիոն դոլար) չափով, ինչը 114 միլիոն լարիով (42 միլիոն դոլար) ավելի է 2023 թվականի ցուցանիշներից։ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության բյուջեի չափը հաջորդ տարի կկազմի 210 մլն լարի (78 մլն դոլար)։ Դա 30 միլիոն լարիով (11 միլիոն դոլար) ավելի է, քան 2023 թվականին։

2024 թվականին Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունները կմնան առողջապահությունը, սոցիալական ծախսերը և կրթությունը։ Վրաստանի կառավարությունը նաև նախատեսում է հաջորդ տարի 50 լարիով (18 դոլար) ավելացնել 70 տարեկանից բարձր անձանց կենսաթոշակները։ Վճարումները կկազմեն ամսական 415 լարի (153 դոլար):

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս