Քաղաքականություն

Բաքուն ընդունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը

1 րոպեի ընթերցում

Բաքուն ընդունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքուն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերը՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Մարուքյանը։

Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ հնարավոր կլինի հասնել նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացվի։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունն էր հայտարարել, որ Երևանն ընդունում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում անցկացնելու առաջարկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում