Քաղաքականություն

Պաշտոնական Երևանը դեկտեմբերի 13-ին ակնկալում է հայ գերիների վերադարձը

2 րոպեի ընթերցում

Պաշտոնական Երևանը դեկտեմբերի 13-ին ակնկալում է հայ գերիների վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Եթե նկատել եք, կար երկու բաղադրիչ՝ գերիների ազատ արձակում և կլիմայի փոփոխությանը վերաբերվող կոնֆերանսը։ Այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ, և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները»,- ընդգծեց Միրզոյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնել են, որ դեկտեմբերի 13-ին սպասվում է գերեվարված զինծառայողների փոխանակման գործընթացը։

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմըհրապարակել են համատեղհայտարարություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում