Քաղաքականություն

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի, տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հարցեր։

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը։

«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին: Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում