Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական նախաճաշին

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաղ առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Խորհրդի նիստի շրջանակներում տրվել է ոչ պաշտոնական նախաճաշ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Սա լավ առիթ է ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը, ինչ մարտահրավերներ ու նաև հնարավորություններ, ձգտումներ մենք ունենք։ Սա լավ հնարավորություն է ներկայացնելու թե ինչ տեսլական ունենք ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար, խոսելու այն մասին, թե ինչ է մինչ այս պահն արվել Հայաստանի և ԵՄ-ի միջև, ու նաև՝ ինչ պետք է արվի։ Սա նաև լավ առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու ԵՄ-ին մեր ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից փախստականներին, Հարավային Կովկասում խաղաղության և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու համար»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը ոչ պաշտոնական նախաճաշին մասնակցելուց առաջ լրագրողներին տված ճեպազրույցում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը կմեկնարկի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ մտքերի ոչ պաշտոնական փոխանակմամբ։ Նիստի օրակարգում են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի, Իսրայելում և տարածաշրջանում տիրող իրավիճակի և այլ հարցեր։

Նախարար Արարատ Միրզոյանը երեկոյան կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող ժողովին։ Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության և դրա ձեռքբերումների վերաբերյալ։ Անդրադարձ կլինի նաև, թե ինչպես կարող է ԱլԳ-ն շարունակել ապահովել անդամ երկրների և գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները, և ինչպես արագացնել Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի իրականացումը։ Կքննարկվեն նաև միջոցներն ու ուղիները, թե ինչպես ավելացնել համագործակցությունը այնպիսի տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան և Արևմտյան Բալկանները, ինչպես նաև սիներգիաները տարածաշրջանային այլ քաղաքականությունների հետ, ինչպիսին է Սևծովյան սիներգիան:

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով