Քաղաքականություն

Երևանում անցկացվել են ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ սեմինարներ

1 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվել են ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ սեմինարներ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը (ԵՄ) Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) և Պատժամիջոցների լիազորված մասնագետների ասոցիացիայի աջակցությամբ դեկտեմբերի 7-ին և 8-ին Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնել էր ԵՄ պատժամիջոցներին նվիրված ուսուցողական սեմինարների շարք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, սեմինարների հիմնական նպատակն էր ավելի բարձրացնել ԵՄ պատժամիջոցների և դրանց կիրառման վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև համագործակցությունն՝ այդ միջոցների հնարավոր շրջանցմանը հակազդելու համար:

Ըստ աղբյուրի՝ սեմինարների առաջին օրը տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են պետական պաշտոնյաներ։ Սեմինարի երկրորդ օրը նախատեսված էր ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմամբ հետաքրքրված հայ մասնավոր օպերատորների համար։

Սեմինարներն անցկացվել են ԵՄ ներկայացուցիչների և պատժամիջոցների կիրառման փորձագետների թիմի կողմից ներկայացումների և ինտերակտիվ հարց ու պատասխանների ձևաչափի շրջանակում:

Նշվում է, որ ԵՄ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերի կապակցությամբ, որոնք ուղղված են եղել ի հայտ եկած խնդիրների լուծմանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում