Քաղաքականություն

Երևանում հույս ունեն, որ արտահերթ ընտրություններն Ադրբեջանի համար բանակցություններից խուսափելու պատրվակ չեն լինի

1 րոպեի ընթերցում

Երևանում հույս ունեն, որ արտահերթ ընտրություններն Ադրբեջանի համար բանակցություններից խուսափելու պատրվակ չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հույս է հայտնում, որ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների գործընթացը չի լինի Բաքվի համար հերթական պատրվակը՝ հայ-ադրբեջանական բանակցություններին չմասնակցելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանում հաջորդ տարի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացումը և ինչպե՞ս է դա ազդելու բանակցային գործընթացի վրա։

«Հույս ունեմ, որ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների գործընթացը Բաքվի համար չի լինի հերթական պատրվակը բանակցություններին չմասնակցելու համար։ Թե ինչ ներքաղաքական պատճառներ ունի՝ չեմ կարող պատասխանել։ Ինձ համար ևս դա անսպասելի էր»,- ասաց Խանդանյանը՝ հավելելով, որ պետք է սպասել և հասկանալ, թե որն էր այս որոշման պատճառը։

Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Նման հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում