ԱՍՀ նախարարությունը պարզաբանել է «40+10 հազար դրամ» ծրագրի դիմումը լրացնելիս անչափահասի տվյալները մուտքագրելու քայլերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է այն քայլերը, որոնք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները պետք է կատարեն այն դեպքում, երբ ժամանակավոր կացարաններում բնակության և կոմունալ ծախսերի վճարման համարնախատեսված«40+10 հազար դրամ» աջակցության ծրագրի շրջանակում ներկայացրել են դիմում, սակայն չեն մուտքագրել անչափահասի վերաբերյալ տվյալներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծրագրի շրջանակում անչափահասի համար դիմում կարող է ներկայացնել այն չափահաս քաղաքացին (ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), ով համակարգում արդեն ունի դիմում։

«Անչափահասի բաց թողնված տվյալները լրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

  • մուտք գործելhttps://rent.socservice.amհղմամբ և լրացնել անձնական տվյալներ (անձը հաստատող փաստաթղթի համար, անուն, ազգանուն)՝ տալով «Սեղմել կոճակը՝ անձնական տվյալների նույնականացմանհամար»հրահանգը,
  • համակարգը կցուցադրի հաղորդագրություն՝ «Նշված տվյալներով դիմում առկա է համակարգում։ Ցանկանո՞ւմ եք ավելացնել ընտանիքի անչափահաս անդամ»՝ «Այո/Ոչ» հրահանգներով,
  • «Այո» հրահանգը սեղմելու դեպքում բացվում է ընտանիքի անդամի տվյալների լրացման միջերեսը (ինտերֆեյս), որտեղ հնարավոր է լրացնել միայն անչափահաս անդամի տվյալները,
  • տվյալների լրացման կարգը նույնն է՝ ներառյալ փաստաթղթի կցման պահանջը,
  • դիմումը ներկայացնելուց հետո համակարգում ավելանում է միայն անչափահասի տվյալներով ենթահայտը»,- ասվում է պարզաբանման մեջ:
Հայերեն

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով