Միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելն ամրապնդել է Հայաստանի դիրքը միջազգային սպորտային քարտեզում․ ԿԳՄՍ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կողմից միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելը բավականին մեծ հաջողությամբ իրականացվում է վերջին տարիներին՝ առաջ բերելով միջազգային սպորտային քարտեզում Հայաստանի դիրքն ու ամրապնդելով այն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի հերթական նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարական գործողությունների պլանը հաստատելու մասին» նախագիծը։

«Այս տարի արդեն մի քանի միջազգային մրցաշարեր անցկացվել են, արդեն իսկ հաստատվել են նոր հայտեր մրցաշարեր անցկացնելու մասին, որոշ հայտեր էլ, ինչպես Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում անցկացնելու հայտը, գտնվում են քննարկման փուլում»,-հավելել է նախարարը։

Նրա խոսքով՝ ոլորտի զարգացման ռազմավարության ծրագրով առանձին ուշադրություն է դարձվելու միջազգայնացմանը, որը դրսևորվելու է դոպինգի կիրառման դեմ պայքարի իրավական մեխանիզմների կատարելագործման և անվտանգության ժամանակակից համակարգերի ստեղծման միջոցով։

Հայերեն فارسی

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար