Հայաստանում ժամանակակից արվեստի առաջխաղացման հարթակ է ստեղծվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծվել է հարթակ, որը միտված է մերօրյա արվեստի հանրայնացմանն ու արվեստագետների ստեղծագործական ճանապարհի առաջխաղացմանը։«ArtInsight» հարթակը հեղինակել են գյումրեցի եղբայրներ, արվեստագետներ Հրաչյա և Ավետիք Վարդանյանները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարթակի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում՝ դեկտեմբերի 15-ին «Two Arcs Art Space» պատկերասրահում:

«ArtInsight»-ը հարթակ է, որը միավորում է առավելապես հայ արվեստագետներին՝ համագործակցություններ խթանելու և նոր միջավայր ձևավորելու արվեստագետ-արվեստասեր փոխհարաբերության համար: Այս կայքը թույլ է տալիս ծանոթանալ արվեստագետների գործերին և արդի արվեստի միտումներին։ Հարթակում առաձին տեղեկատվություն է զետեղված արվեստագետների անցած ճանապարհի, մասնագիտական նվաճումների, ինչպես նաև ստեղծած նկարների, քանդակների, լուսանկարների և այլ արվեստի գործերի վերաբերյալ։ Հարթակը հնարավորություն կընձեռի ոչ միայն դիտել և ձեռք բերել արվեստի որակավորում անցած գործերը, այլ նաև համագործակցության տարբեր մոդելներ։

Որպեսզի հարթակում տեղ գտնի այս կամ այն արվեստագետի աշխատանքը, այն պետք է դիտարկվի «ArtInsight»-ի խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են ինչպես հայտնի արվեստագետներ, այնպես էլ մշակութային դաշտում իրենց տեղը ունեցող գիտակ և մտահոգ մասնագետներ։

««ArtInsight»-ը ևս մեկ արվեստագետներ ներկայացնող հարթակ չէ, այն մշակութային կամուրջ է, որն արվեստի ներըմբռնողական կապով միավորում է արվեստագետին և արվեստի սիրահարներին: Մենք հավատում ենք, որ արվեստն ի զորու է աշխարհն ավելի լավը դարձնել՝ միավորելով մարդկանց։ Այս հարթակի ստեղծումը՝ մեր ներդրումն է Հայաստանում ստեղծագործող արվեստագետների առաջխաղացման գործում»,-նշում է հարթակի համահիմնադիր Ավետիք Վարդանյանը:

Հայերեն العربية فارسی

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները