Հրշեջները մարել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղում բռնկված խոշոր հրդեհը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 4-ին, ժամը 12։45-ին ահազանգ է ստացել, որ Լեռնանցք գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Թումանյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետ ծառայող տնակում (մոտ 18 քմ) և հարակից ավտոտնակում (մոտ 25 քմ):

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։57-ին։ Այրվել են տնակի առաստաղը՝ մասամբ (մոտ 12 քմ), ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և ավտոտնակում կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան