Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել իր ֆինանսական միջոցների ապասառեցման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն անհրաժեշտ երաշխիքներ է ստացել, որ Միացյալ Նահանգները կկատարի Իրանի սառեցված ակտիվների ապասառեցման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիին:

Նա այդ հայտարարությունն արել է Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, երբ նրան հարցրել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի ապասառեցված միջոցները կրկին արգելափակելու բանաձևի մասին։

«Իրանական գումարի արգելափակման պլանը պետք է հաստատի Սենատը և ստորագրի ԱՄՆ նախագահը», - ասել է նա՝ միևնույն ժամանակ պնդելով, որ ԱՄՆ կառավարությունը պետք է կատարի Թեհրանի հանդեպ իր պարտավորությունները:

«Քանի որ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ հուսալի չէ, մենք այդ առումով անհրաժեշտ երաշխիքներ ենք ստացել», - հավելել է Քանաանին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 30-ին կողմ է քվեարկել բանաձևին, որն արգելում է Իրանի համար հասանելի դարձնել այն 6 միլիարդ դոլարը, որը վերջերս ապասառեցվել էր երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակումից հետո։Հանրապետականները պնդում էին այս բանաձևն ընդունել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժման գործում Իրանի ենթադրյալ դերի, որը Թեհրանը հերքել է։

Օգոստոսին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին հասել, որի արդյունքում Թեհրանում բանտարկված հինգ ամերիկացիներ փոխանակվել էին ԱՄՆ-ում բանտարկված իրանցիների հետ։ Դրա դիմաց Հարավային Կորեայի բանկերում սառեցված Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարը փոխանցվել էր Կատար։ Սակայն հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ԱՄՆ-ն և Կատարը համաձայնության էին եկել, որ այդ գումարը հասանելի չի դառնա Իրանի համար։

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս