Գիտնականները մարդու բջիջներից ստեղծել են փոքրիկ ռոբոտներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիտնականները մարդու բջիջներից ստեղծել են շատ փոքր չափերի «կենդանի» ռոբոտներ։ Դրանք կարող են շարժվել և մի օր, գուցե, օգնեն բուժել վերքերը կամ վնասված հյուսվածքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով վերջերս արված մի հետազոտություն։

Թաֆթսի համալսարանի և Հարվարդի համալսարանի գիտնականներից կազմված խումբն իր ստեղծած ռոբոտներն անվանել է անտռոբոտներ։ Մասնագետները տարբեր տարիքի և սեռի անանուն չափահաս դոնորների շնչափողից վերցրել են բջիջներ։ Ըստ հրապարակման՝ նրանք կենտրոնացել են այս տեսակի բջիջների վրա, որովհետև դրանք ավելի հեշտ հասանելի են՝ շնորհիվ COVID-19-ի և թոքերի հիվանդությունների ժամանակ կատարված աշխատանքի։ Բացի այդ, դրանք ունեն այնպիսի հատկանիշներ, որոնք բջիջներին թույլ են տալիս շարժվել․ շնչափողի բջիջները ծածկված են մազանման ելուստներով, որոնք կոչվում են թարթիչներ և հետ ու առաջ են շարժվում։ Ավելի վաղ արված հետազոտությունները նույնպես ցույց էին տվել, որ այդ բջիջները կազմում են օրգանոիդներ։

Կենսաբանական ռոբոտներ նախկինում նույնպես ստեղծվել են այլ գիտնականների կողմից, սակայն դրանք կառուցվել են ձեռքով՝ մեկ բջիջի վրա մյուսը «ցանելով»։ Այս դեպքում գիտնականները գտել են մեթոդ, որի շնորհիվ բջիջներն «աճել են»։ Այս մեթոդով յուրաքանչյուր անտռոբոտ ստեղծվել է մեկ բջիջից։

Ըստ տարբեր հետազոտությունների՝ գիտնականները կարծում են, որ անտռոբոտները կարող են օգտագործվել բժշկության մեջ։ Դրանք կարող են նաև ստեղծվել հիվանդի սեփական բջիջներից։

Հայերեն

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ