Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Փյունիկ»-ն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Փյունիկ»-ն է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն անփոփոխ է հերթական տուրից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է «Փյունիկ»-ը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ունի 46 միավոր:

10-ը միավորով հետ է «Նոա»-ն, որը մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Եվ եռյակը նույնքան` 36 միավորով, եզրափակում է «Արարատ-Արմենիա»-ն:

34 միավոր ունի «Ուրարտու»-ն: 30 միավորով 5-րդ տեղում «Ալաշկերտ»-ն է: Մրցաշարային աղյուսակի վերջնամասում հաջորդաբար գտնվում են «Արարատ»-ը, ԲԿՄԱ-ն, «Շիրակ»-ը, «Վեստ Արմենիա»-ն և «Վան»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում