Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահը կողմ է արտահայտվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցություններին

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ գործող նախագահը կողմ է արտահայտվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը կողմ է հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Սկոպյեում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

«Նախագահությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելուն ուղղված քաղաքական գործընթացի շարունակմանը», - Օսմանիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ԵԱՀԿ գործող նախագահը հավելել է, որ կազմակերպությունն առաջարկում է «կառուցողական երկխոսության» հարթակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում