Երևանը մշտապես էսկալացիայի վտանգ տեսնում է․ ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանը մշտապես Ադրբեջանի կողմից սահմանին իրավիճակը սրելու վտանգ տեսնում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք այս պահին Երևանը տեսնում է հնարավոր էսկալացիայի վտանգ՝ նկատի ունենալով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունը այն մասին, որ ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր գործիքները կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային կապերի ստեղծումը։

«Էսկալացիայի վտանգ մենք մշտապես տեսնում ենք։ Ինչու ենք մշտապես տեսնում, որովհետև բազմաթիվ օրինակներ կան, երբ 2022 թվականի օգոստոսի վերջին հանդիպում տեղի ունեցավ և դրանից 13 օր հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց։ Նկատի ունեմ երբևիցե և որևիցե բան մենք չենք բացառում և քաղաքական գործիչը չի կարող բացառել։ ԱՄՆ պաշտոնյայի հայտարարությունը զգուշացում է»,- ասաց Սիմոնյանը՝ միաժամանակ հավելելով, որ հայկական կողմը պատրաստ է և գնում է խաղաղության։

Հայերեն English Français Русский Türkçe

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը