Փոդքասթ

Podcast-Sport. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ելույթների ամփոփում

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ելույթների ամփոփում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ իր խմբում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ ամփոփել ենք մրցափուլի արդյունքները, ֆուտբոլիստների ցույց տված խաղը:

«Այս մրցափուլում խումբը դժվար էր, եթե համեմատենք մյուս խմբերի հետ: Ավելի բարդ էր եզրափակիչ փուլ դուրս գալը: Մենք նորից նույն խնդիրն ունեցանք` ամենաորոշիչ պահին սայթաքեցինք: Խոսքը Լատվիայի դեմ խաղի մասին է: Գլոբալ առումով` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի խաղը վատ չէի գնահատի»,-ասաց Աբելյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին չհաջողվեց առավելագույնը քաղել ֆուտբոլիստներից, սակայն ազգային թիմն առաջընթաց ունեցավ:

Մանրամասները` Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում