Քաղաքականություն

Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Աբխազիան և Օսիան որպես օկուպացված տարածքներ:

«ՄԱԿ-ում մինչև 2019 թվականը և դրանից հետո Հայաստանի քվեարկությունները շատ տեսանելի և որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ մեր եղբայրական պետության՝ Վրաստանի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել։

Մենք լիարժեք և միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»,- շեշտեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում