ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից առաջ Հայաստան եկած այն անձանց դեպքերը, որոնք աջակցության ծրագրերի չափանիշներով շահառուներ չեն համարվում, կարող են անհատական կարգով քննվել, և եթե լինի նոր շահառուների խմբեր ձևավորելու հնարավորություն ու հիմնավորում, ապա հարցը կդիտարկվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Հիմա, ըստ էության, մեր հիմնական ուշադրությունն ու կենտրոնացումը եղել են և կան սեպտեմբերի 19-ի դեպքերի բերումով Լեռնային Ղարաբաղից հեռացած մեր հայրենակիցների՝ մեր քույրերի և եղբայրների խնդիրները, բայց մենք նաև ընդունում ենք, որ կան դեպքեր, որոնք այս կամ այն դեպքի մեջ չեն մտնում»,- հավելել է Փաշինյանը։

Նա հավաստիացրել է, որ եթե աջակցության ծրագրի շահառու դառնալու համար առկա լինի օբյեկտիվ հիմնավորում, ապա այն երբեք չի անտեսվի։

«Կան մեր քույրեր ու եղբայրներ, որոնք շատ ժամանակներ առաջ ինչ-ինչ հանգամանքների բերումով տեղափոխվել են ՀՀ, այսինքն՝ պետք է նրանց տեղափոխման պատճառահետևանքային կապերը ճիշտ գնահատվեն, որպեսզի մենք մեր նպատակներից չշեղվենք»,- ավելացրել է ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ից տեղահանված անձանց բնակվարձերի առումով ԼՂ կառավարության ունեցած քառամսյա պարտավորության վճարման հարցին՝ նա ընդգծել է, որ նրանց համար որոշակի ծրագրեր իրականացվել են, այդ թվում՝ եղել և գործում է բնակարանային ապահովման ծրագիրը։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը