Տիգրան Ավինյանը ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի համար զգուշացում հայտարարեց ավագանու երեք անդամի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը զգուշացում հայտարարեց Երևանի ավագանու երեք անդամների՝ նոյեմբերի 21-ին ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին ավագանու նիստի մեկնարկին Ավինյանն անդրադարձավ ավագանու՝ նոյեմբերի 21-ին կայացած նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, որն ուղեկցվել էր բռնության դրսևորումներով։

«Բռնությունը իր բոլոր դրսևորումներով մեզ համար մերժելի է և անընդունելի՝ լինի դա ավագանու նիստերի դահլիճում, թե դահլիճից դուրս։ Դա անընդունելի է, և համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բռնությունը որևէ դրսևորմամբ այս դահլիճում տեղ չունենա։ Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ երեկվա իրադարձության նման դրսևորումները կանխելու համար անձամբ ես չեմ նայելու՝ մեր խմբակցության, թե ընդդիմադիր խմբակցության ավագանի է, բոլորին հավասար վերաբերմունք է լինելու»,- հայտարարեց Ավինյանը։

Քաղաքապետը նշեց, որ իր լիազորությունների շրջանակներում զգուշացում է տալիս Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին ու «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանին։ «Եվ խնդրում եմ գնահատել այն հետևանքները, որ կարող է ունենալ խոսքը, որովհետև խոսքը, եթե պարունակում է բռնության սպառնալիք, ինչ-որ մի փուլում է վերածվում է ֆիզիկական բռնության»,- ասաց Ավինյանը։

Նա զգուշացրեց նաև Երևանի վարչական շրջանների բոլոր այն ղեկավարներին, որոնք մասնակցել են տեղի ունեցած հրմշտոցին։ «Հատուկ ուզում եմ շեշտել, որ նրանց նույնպես հետագա որևէ նման արարք չի ներվելու։ Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, իմ թիմակիցներին ուզում եմ զգուշացնել, որ հետագայում որևէ նման քայլ չի ներվելու»,- եզրափակեց Ավինյանը։

Նոյեմբերի 21-ին Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ տեղի էր ունեցել տհաճ միջադեպ ավագանու մի խումբ անդամների մասնակցությամբ։ Նախ միմյանց հասեցին վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել ավագանու «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանն ու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, ինչից հետո հրմշտոց ու քաշքշուկ էր սկսվել նաև ավագանու այլ անդամների մասնակցությամբ։ Մամուլում լուրեր էին տարածվել, որ այդ ամենին մասնակցություն են ունեցել նաև Երևանի վարչական շրջանների որոշ ղեկավարներ։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ