Սպորտ

Խորվաթիան հաղթեց Հայաստանին և Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեց

1 րոպեի ընթերցում

Խորվաթիան հաղթեց Հայաստանին և Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեց

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեներին Խորվաթիայի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն էլ շեշտը դնում էր արագ հակագրոհների վրա: Սակայն խորվաթները առավելությունը գոլի վերածեցին առաջին կեսի վերջնամասում: Խաղի 41-րդ րոպեին` գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Անտե Բուդիմիրը: Երկրորդ կեսի հիմնականում մասում ևս գնդակին տիրում էր Խորվաթիան, Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Չանչարևիչը մի քանի դրվագներում փրկեց թիմին վերահաս գոլից:

Խորվաիթա-Հայաստան` 1:0:

Խորվաթիան այս հաղթանակի շնորհվի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դուրս եկավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլ:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում