Սպորտ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը՝ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը՝ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Անգլիայի հետ և առավելության հասավ 2,5-1,5 հաշվով:

Ընտրանու կազմում հաղթանակ տոնեց Շանթ Սարգսյանը՝ պարտության մատնելով Մայքլ Ադամսին: Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայաստանի տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Առաջին և երկրորդ տեղերում հաջորդաբար Սերբիայի և Գերմանիայի թիմերն են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում