Podcast․Հայաստանի տարանցման մեծ հնարավորություններից ճիշտ օգտվելով՝ տեսանելի ապագայում ավելի լավ դիրքերում կլինենք․ Արամ Անանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ինչպես ներքին, այնպես էլ արտագնա զբոսաշրջության զարգացման տեմպերին զուգահեռ կարևոր նշանակություն է ձեռք բերում ավիացիոն ոլորտը, որը նույնպես վերջին տարիներին նկատելի տեղաշարժեր է արձանագրել։

«Արմենպրես»-ի Podcast նախագծի շրջանակներում թեմայի շուրջ զրուցել ենք Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ, ում համոզմամբ Հայաստանի Հանրապետությունն այնպիսի դիրք ունի, որ ավիացիան շատ ավելի առանցքային նշանակություն ունի, ուստի անհրաժեշտություն է զգացվում հաճախակի անդրադառնալ ոլորտին, դրա անցյալին ու ներկային, հետաքրքրաշարժ զարգացումներին, տեսլականին և հնարավորություններին։

Խոսելով ձմեռային շրջանում զբոսաշրջային նախընտրելի ուղղությունների ու չվերթերի առանձնահատկություններից, նորություններից, մեր զրուցակիցը նախ նշեց, որ բոլորովին վերջերս իրենց ավիաընկերության թռիչքային ցանցը համալրել է նաև Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավականը, ինչի արդյունքում լրացուցիչ, մատչելի և հարմարավետ այլընտրանք կտրամադրվի Մոսկվայից կամ դեպի Մոսկվա ճամփորդողուղևորներին։

«Մշտական փնտրտուքի մեջ ենք, թե որ ուղղություններն են շատ ավելի հետաքրքիր դառնում ուղևորների համար։ Արդեն 2024 թվականի ամառային շրջանում մեր ավիաընկերությունն ուղևորներին կուրախացնի եվրոպական ընդլայնված և նորացված ցանցով»,-հայտնեց Անանյանը։

Նրա խոսքով՝ ձմեռային շրջանում ճամփորդողների թիվը նվազում է, այդուհանդերձ, արվում է ամեն ինչ, որպեսզի թռիչքային աշխարհագրության վրա այս հանգամանքի ազդեցությունը շատ քիչ լինի և ուղևորները հնարավորություն ունենան սիրված ուղղություններով իրականացնել իրենց ճամփորդական ծրագրերը։

Անդրադառնալով հայկական ավիացիայի ներուժի ու հնարավորությունների հարցին՝ Անանյանը նշեց, որ մասնագետները միաձայն են Հայաստանի՝ տարանցման մեծ հնարավորությունների և աշխարհագրական առումով լավագույն հանգուցային կետ լինելու հարցում։

«Եթե մենք կարողանանք այդ հնարավորությունից ճիշտ օգտվել, ապա շատ ավելի լավ դիրքերում կլինենք տեսանելի ապագայում։ Միաժամանակ՝ մրցակցությունն այս դեպքում արդեն շատ ավելի լուրջ դաշտում է, և այն խնդիրները, որ մեր մասնավոր ավիաընկերությունների առջև ծառանում են, շատ ավելի խորը վերլուծության, իսկ լուծումները շատ ավելի մեծ արագությունների կարիք ունեն։ Մենք փորձելու ենք մեր տեղն ավելի ամրացնել տարածաշրջանային մրցակցության մեջ, որը ոչ միայն մեր, այլև հայկական ավիացիայի տեղն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ հնարավորությունների պատուհանը պիտի դարձնել մեկնակետ ապագա հավակնոտ պլանների և նախաձեռնությունների համար։

Մանրամասները՝ փոդքաստում։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն